Բրիտանացի երեխաների միայն 17 տոկոսը երեւակայական ընկերներ ունի, մինչդեռ 2001 թվականին անտեսանելի ընկեր ուներ հարցվածների կեսը։ Այս մասին ասված է մանկական իրեր արտադրող Snazaro ընկերության հետազոտության մեջ, փոխանցում է Lenta.ru–ն։
Հարցմանը մասնակցել է 2 հազար բրիտանացի ծնող։ Պարզվում է, որ աղջիկների մոտ 10 տոկոսով ավելի հաճախ են երեւակայական կերպարներ հայտնվում։ Ծնողների 37 տոկոսը վստահ է, որ իրենց երեխաները գոյություն չունեցող ընկերներ են հորինում վառ երեւակայության պատճառով։
Հետազոտողները կարծում են, որ համացանցի ու այլ բջջային սարքերի զարգացումը երեխաներին խանգարում են ստեղծագործ մոտեցում ցուցաբերել, ինչն էլ կրճատում է երեւակայական ընկերների առաջացման հավանականությունը։
Երեւակայական ընկերներին երեխաները սկսում են հորինել 3 տարեկանից սկսած եւ անհետանում 7 տարեկանում։



























