Տամբովի մարզում ուղղաթիռ է ընկել, օդաչուն եւ ուղեւորը զոհվել են, հայտնել է շրջանի արտակարգ ծառայությունում աղբյուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աղբյուրի խոսքով՝ ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են Շինովկա գյուղից 1 կմ հեռավորությամբ:

ԱԻ ծառայության մարզային ղեկավարությունը հաստատել է, որ անկման վայրը հայտնաբերվել է:

Մասնավոր ուղղաթիռը օդ էր բարձրացել նախօրեին, 20:15-ին Բերշչեւկա գյուղից ուղեւորվելով Կիրսանով քաղաք: Հետո նրա հետ կապն ընդհատվել է:

Ուղղաթիռը ենթադրաբար պատկանում է «Ստալ-Մ» ընկերությանը: