Ստամբուլի Սուլթանգազի թաղամասի տներից մեկի տանտերը սպանվել է տունը մտած գողի կրակոցից։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ տանը քնած տանտերը նկատել է, որ գող է մտել տուն։ Գողն էլ իր զգալով, որ նկատել են իրեն, արագ բջջային հեռախոս է վերցրել ու դուրս եկել։ տանտերը դուրս է եկել հետ վերցնելու նրանից հեռախոսը, սակայն գողը կրակել է նրա վրա։

Տանտիրոջն արագ հիվանդանոց են տեղափոխել, սակայն նա ճանապարհին մահացել է։

Ոստիկանությանը դեռ չի հաջողվել գտնել հանցագործին։