Բելգիայում երկու մարդ զոհվել է, եւս 7-ը մարմնական վնասվածքներ ստացել, երբ Մորլանվելց քաղաքի շրջանի երկաթուղային անցումում աշխատողների խումբը վրաերթի է ենթարկվել վնասված շարժակազմի կողմից, փոխանցում է Vesti.ru-ն: 

Պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ի երեկոյան: Infrabel երկաթուղային ընկերության աշխատողները ճանապարհների վերանորոգմամբ էին զբաղված այն վայրում, որտեղ մի փոքր ավելի վաղ գնացքի եւ ավտոմեքենայի բախմամբ ճանապարհային պատահար էր տեղի ունեցել:

Վերանորոգման ժամանակ վնասված գնացքը անհայտ պատճառով սկսել է շարժվել եւ հարվածել է աշխատողներին: Այնուհետեւ շարժակազմը բախվել է մեկ այլ ուղեւորատար գնացքի, որի մեջ եղած եւս 5 մարդ տուժել է:

Իշխանությունները տեղի ունեցածի քննություն են անցկացնում: