ՌԴ Կրասնոդարի երկրամասի Լաբինսկ քաղաքում 26-ամյա տղամարդը մահացել է սեփական մեքենայում նռնակի պայթյունից։ Այս մասին հայտնում է Lenta.ru–ն։
«Վարկածներից մեկի համաձայն՝ տղամարդը նստած է եղել մեքենայում եւ մարտական նռնակի հետ լուսանկարներ է արել։ Ավելի լավ արդյունքի հասնելու համար նա արկի միջից հանել էր պահանակը։ Ինչ–որ պահի նռնակը պայթել էր հենց նրա ձեռքում»,– ասված է հաղորդագրության մեջ։




























