Անձրեւորդներն ի վիճակի են գոյատեւել Մարսի բնահողում, բացահայտել են Նիդեռլանդների Վագենինգենի համալսարանի հետազոտողները: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով համալսարանի կայքին:
Փորձը նվիրված էր Մարսի հողի համանմանությամբ բնահողում բույսերի աճեցմանը, որը մշակվել է NASA-ում: Հետազոտության փուլերից մեկում գիտնականները արուգուլայի եւ այլ բույսերի թաղարներում անձրեւորդեր են տեղադրել: Պարզվել է, որ դրանք «մարսյան» հողում նույնքան հաջող անցքեր են փորում, որքան երկրի հողում՝ հաջողությամբ խառնելով այն պարարտանյութի հետ: Ավելին, նրանք սերունդ են տվել. հետազոտության ավարտին գիտնականները երկու նոր անձրեւորդ են գտել:



























