Մոսկվայի արեւմուտքում տեղի է ունեցել փոխհրաձգություն ոստիկանության եւ մի խումբ երիտասարդների միջեւ: Ինչպես հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին ժամը 23:00-ին Գովորովի փողոցում, մի խումբ կասկածելի երիտասարդների անձնագրերը ստուգելիս, հայտնում է ՌԲԿ-ն:

Ոստիկանների` փաստաթղթերը ներկայացնելու օրինական պահանջներին ի պատասխան, անհայտ անձինք հանել են զենքը եւ կրակ բացել:

Պատասխան կրակոցի ժամանակ չարագործներից մեկը սպանվել է. վիրավորվել է նաեւ ոստիկաններից մեկը:

Ներկայումս որոնողական աշխատանքներ են տարվում ոստիկանների վրա հարձակման այլ մասնակիցներին գտնելու ուղղությամբ: