Թաիլանդում փիղը, որը նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում եւ հոլովակներում, կոխկրտել եւ սպանել է իր տիրոջը: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով կենդանաբանական այգու աշխատակիցներին:
Դեպքը տեղի է ունցել նախօրեին Չիանգա Մայ քաղաքում անմիջապես այն բանից հետո, երբ փղի տերը՝ Սոմսկա Ռիենենը ազատ է արձակել Էսկասիտ փղին:
Կենդանին մի քանի քայլ է արել, այնուհետ շրջվել եւ հարձակվել Սոմսակի վրա: Նա կնճիթով բռնել է տղամարդուն եւ ճզմել:
Ընդ որում Սոմսակը փղերի փորձագետ է համարվել:




























