Խաբարովսկում տարիքով տղամարդը պատանդ է վերցրել սեփական աղջկան: «Ինտերֆաքսի» տվյալներով, 58-ամյա տղամարդը պատանդ է վերցրել իր 4-ամյա աղջկան:

Նախնական վարկածներից մեկի համաձայն, նա ցանկացել է այդկերպ հասնել նրան, որ հանդիպում ունենա Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ տղամարդը նման քայլի է գնացել, պահանջելով կնոջը զրկել ծնողական իրավունքներից: Նրա խոսքով, կինն իրեն դավաճանում է եւ ինքը բազմիցս դիմել է ոստիկանություն՝ կնոջը ծնողական իրավունքներից զրկելու համար, սակայն պատասխան չի ստացել: Հիմա նրա հետ զրուցում են հոգեբաններն ու ոստիկանության աշխատակիցները, հաղորդում է Lenta.ru-ն: