Ինդիանա նահանգի Պերդյու համալսարանի տնտեսագետներ Մառա Ֆաչիոն եւ Ջոն Մաքքոննելը հաշվարկել են, որ Pockemon Go-ի թողարկումից հետո 148 օրվա ընթացքում այն խաղացողները, այդ թվում` վարորդները, հնարավոր է ԱՄՆ տնտեսությանը 7 միլիարդ դոլարի վնաս են հասցրել: Հետազոտության արդյունքները գիտնականները հրապարակվել են «Մահ Pockemon Go-ից» (Death by Pockemon Go) անվանումով ուսումնասիրության մեջ, հաղորդում է Motor-ը:
Վնասի հաշվարկման համար նրանք վերլուծել են Թիփեկանու շրջանում խաղի դուրս գալուց հետո վթարների թիվը եւ համեմատել այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Պարզվել է, որ վթարների թիվը 286 դեպքով աճել է
Ոուսումնասւիրողները դա կապել են նրան հետ, որ մարդիկ հաճախ են դուրս եկել ճանապարհ, որտեղ էլ վրաերթի են ենթարկվել:
2016-ի ամռանը Բալթիմորում Toyota RAV4-ի վարորդը մեծ արագությամբ հարվածել է կայանված ոստիկանական մեքենային: Վթարը նա նրանով է բացատրել, որ Pokemon Go խաղով էր տարված:



























