Արամավիրի մարզում, նոյեմբերի 28-ին թունավորման դեպք է տեղի ունեցել. ժամը 05:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» աշխտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչներ, 37-ամյա Անուշ Վարդանյանը, 62-ամյա Սվետլանա Վարդանյանը, 59-ամյա Շողիկ Վարդանյանը: Իսկ 05:30-ի սահմաններում Մուրացան բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ նույն ախտորոշմամբ նույն գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 9-ամյա Արմեն Վարդանյանն ու 8-ամյա Արարատ Վարդանյանը:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Այգեկ գյուղի իրենց տանը փայտե վառարանի ծխի արտահոսքից են թունավորվել: Հիվանդանոց տեղափոխվածները մեկ ընտանիքի անդամներ են: