Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում՝ Տառերի պուրակի դիմաց, 32-ամյա Սմբատ Ս.-ն իր վարած Opel մակիշի 34 DQ 409 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե էլեկտրասյանը:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով ուղեւորը տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է ուղեւորի ինքնությունը: