Նոյեմբերի 28-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 39-ամյա Նախշուն Ս.-ն եւ հայտնել, որ նոյեմբերի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում, թիվ 58 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են 15.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 13.000 դրամ, 5.000 դրամ արժողության հարդարանքի սարք եւ զեղչային քարտեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Արաբկիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 28-ին, ժամը 12.20-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 76 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա Ասատուր Հ.-ին, որը տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:




























