Նոյեմբերի 27-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1993 թ. ծնված Աննա Դ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 19.20-ին, թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, իր` ՀՀ քաղաքացու անձնագիրը, նույնականացման եւ բանկային քարտեր:

Նոյեմբերի 28-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Աբովյան փողոցից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: