Նոյեմբերի 29-ին, ժամը 19:51-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ապարան-Ռյաթազա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Ռյաթազա ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 35 MX 702 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորակը (մոտ 20 մ), ինչի հետեւանքով ուղեւոր՝ 1995 թ. ծնված Գ. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները ավտոմեքենան ձորակից դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: