Նոյեմբերի 29-ին, ժամը 19:30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Աբովյան-3Ա հասցեում գտնվող քաղաքային շուկայի տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին, մարվել՝ 20:20-ին:

Շուկայի ներսում այրվել են մոտ 20 քմ մակերեսով փայտյա կառուցատարրեր եւ բանջարեղենի ստվարաթղթե տարրաներ: