Ամերիկացի հետազոտողները հերքել են յեթիի մասին առասպելը, որն իբր բնակվել է Հիմալայներում: Հայտնագործության մասին  նշված է Royal Society journal Proveedings B ամսագրում:

Նշվում է, որ արարածը, որին յեթի էին համարում, ընդամենը արջ էր, ըստ որում՝ 3 տարբեր տեսակի՝ ասիական սեւ, թիբեթական գորշ եւ տյանշանյան գորշ: Նրանցից յուրաքանչյուրը բնակվում է լեռների տարբեր բարձրություններում, եւ այս կենդանիներին կարող էին երբեմն շփոթել ձնե մարդու հետ:

Փորձագետները նման եզրակացության են հանգել՝ վերլուծելով մասնավոր հավաքածուների եւ թանգարանների արտեֆակտները, ներառյալ վանական մասունքները, որոնք իբր յեթիի թաթերից են ձեռք բերել: Արդյունքում՝ պարզվել է, որ արտեֆակտները 23 տարբեր արջերի մասունքներ են:

Պարբերականը հայտնում է, որ սա իր տեսակի մեջ առաջին հետազոտությունը չէ, սակայն լրացնում է հանելուկային արարածներին վերագրվող ոսկորների, ատամների, մաշկի, մազերի եւ կղանքի նմուշների նախկինում կատարված փորձաքննությունները: