Կիրակի՝ դեկտեմբերի 3-ին, 2017-ի միակ սուպերլուսինը կարելի է տեսնել:

Այդ օրը երկնային մարմինը հնարավորինս կմոտենա Երկրին. այն կլինի 357,495 կմ հեռավորության վրա: Այդ օրը լուսինը 14 տոկոսով ավելի մեծ  ու 30 տոկոսով ավելի պայծառ կլինի, հայտնում է Inforesist-ը:

Կեսգիշերին լուսինը Օրիոնի համաստեղության վերեւում կլինի: Լիալուսնին մինչեւ դեկտեմբերի 4-ի առավոտյան կարելի է դիտել:

Հաջորդ տարվա հունվարին եւս 2 սուպերլուսին կլինի, ինչը շատ հազվագյուտ երեւույթ է: