Գնոստիկական քրիստոնեության փաստաթղթի հունարեն պատճենը, որը նկարագրում է Հիսուսի գաղտնի դասերը իր «եղբայր» Հակոբին, Օսթինի Թեխասի համալսարանի աստավածաշնչագետների խումբը գտել է Օքսֆորդի համալսարանում, փոխանցում է «Մոյա պլանետան»:
Այսօրվա դրությամբ սակավաթիվ ղպտիական գնոստիկական տեքստեր են գտնվել հունարենով: 1945 թվականին այսպիսի մասունքների մի ամբողջ գրադարան էր բացվել:
Ղպտիական տեքստերի միայն փոքր մասն ունի հունարաեն օրինակներ: Այս տարվա սկզբին գիտնականներ Ջեֆրի Սմիթը եւ Բրենթ Լանդաուն կարողացել էին 13 տեքստերը համալրել V կամ VI դարերի հունարեն մի քանի հատվածներով: Դրանց թվում է Հակոբի առաջին Հայտնությունը, որը մինչ օրս հայտնի էր միայն ղպտիական թարգմանություններում:
Հնագույն ձեռագիրը նկարագրում է Հիսուսի գաղտնի դասերը Հակոբին: Աստծու որդին պատմում է երկնային Թագավորության եւ ապագա իրադարձությունների մասին՝ ներառյալ Հակոբի մահը: «Տեքստը լրացնում է Հիուսի կյանքի եւ ծառայության մասին աստվածաշնչյան ուսմունքը եւ մեզ հասանելի է դարձնում ենթադրաբար Հիսուսի եւ իր աշակերտների միջեւ վարված զրույցները»,- ասում են աստվածաշնչագետները:




























