Կանաբիսը տարեկան Մարոկկո է գրավում հազարավոր զբոսաշրջիկների: Հյուսիսաֆրիկյան երկրում մարիխուանան օրենսդրորեն արգելված է, ինչը ֆերմերներին չի խանգարում կանեփն աճեցնել ընդարձակ պլանտացիաներում, հայտնում է AFP-ն:
Գերմանուհի զբոսաշրջիկի խոսքով՝ ինքը սիրահարվել է Հյուսիսային Մարոկկոյին «որակյալ հաշիշի եւ նրա բնակիչների բարյացակամության շնորհիվ»:
Նա սեպտեմբերին անցկացված Bombola Ganja փառատոնի կազմակերւպիչներից մեկն էր, որն, ըստ էության, «մարիխուանա օգագործողների հավաք» էր:
AFP-ն նշում է, որ չնայած օրենսդրական արգելքներին, երկրի իշխանությունները, փաստորեն, բավական հանդուրժողականությամբ են վերաբերվում հաշիշի եւ կանեփի այլ արտադրանքների օգտագործմանը: Մարոկկոն Եվրոպա հաշիշի հիմնական մատակարարն է, հայտնում է գործակալությունը:
Մարոկկացի Հասանը պարբերականի հետ զրույցում կիֆը, կանեփի տեղական անվանում է, երկրի «հարստության հիմնական աղբյուրն» է անվանել: Նրա խոսքով՝ Մարոկկոն հատուկ կլիմա ունի, եւ այստեղ կանեփից բացի, ոչինչ չի աճում:



























