Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար, գեներալ Ռատկո Մլադիչի պաշտպանությունը Նախկին Հարավսլավիայի գործերով միջազգային տրիբունալի ցմահ ազատազրկման դատավճիռը կբողոքարկի 2018 թվականին: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Դրագոն Իվետիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ընկնում ենք մնացորդային մեխանիզմի տակ, որը աշխատանքը կշարունակի նաեւ 2017-ից հետո: Մենք դատավճիռը կբողոքարկենք հաջորդ տարի: Այն կձեւակերպվի առավելագույնս գրագետ: Մեր նպատակն է ճշմարտության բավարարումը, մենք չպետք է նահանջենք գեներալին դատավճռից ազատելու մեր նպատակից՝ անկախ նրանից, թե դա աշխարհում ինչպես կընկալվի»,- ասել է Իվետիչը:

ՆՀՄՏ-ն Մլադիչին մեղավոր է ճանաչել մեղադրանքի 11 կետից 10-ով՝ արդարացնելով միայն բոսնիացի մուսուլմանների եւ խորվաթների ցեղասպանության կետով: Մեղադրական եզրակացությունը ցեղասպանության վերաբերյալ 2 կետ էր պարունակում, 5 կետ մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ, 4 կետ պատերազմի օրենքների եւ ավանդույթների խախտման վերաբերյալ: Ի թիվս այլոց՝ դատարանը Մլադիչին մեղավոր է ճանաչել 1995 թվականին Բոսնիա եւ Հերցեգովինայում ՄԱԿ աշխատակիցներին պատանդառելու, ինչպես նաեւ Սրեբրենիցայում մուսուլմանների ցեղասպանության մեջ:

Նախկին Հարավսլավիայի տարածքում հակամարտության ժամանակ գեներալ Մլադիչը եղել է Բոսնիա եւ Հերցեգովինայում Սերբիայի Հանրապետության բանակի հրամանատարը: Նրա դեմ միջազգային արդարադատության կողմից առաջին մեղադրանքն առաջադրվել է 1995 թվականի հուլիսին, իսկ մեկ տարի հետո նախկին հրամանատարին նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Դրանից հետո նա թաքնվել է՝ դառնալով Հարավսլավիայի տարածքում ամենափնտրվող ռազմական հանցագործությունների մեջ կասկածվողը: Սերբիայի իշխանությունները նրան ձերբակալել են  եւ ՆՀՄՏ-ին հանձնել 2011 թվականին: Գեներալ Մլադիչի գործով դատավարությունը սկսվել է 2012 թվականի մայիսի 16-ին: Ամբաստանյալն իր մեղքը հերքել է: