Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կոմունիստ ապստամբներին ահաբեկիչ է անվանել: Այս մասին հայտարարել է Դուտերտեի մամուլի քարտուղարը՝ կոմունիստական խմբերի հետ խաղաղության բանակցությունների չեղարկումից մի քանի շաբաթ անց, հաղորդում է AFP-ն:
Բանակցությունների ակտիվացման համար Դուտերտեն անցյալ տարի ապստամբ առաջնորդներին բանտից ազատ էր արձակել եւ նրանց հետ նախագահական պալատում հանդիպել, սակայն խաղաղ գործընթացը արագորեն ձախողվել էր՝ զինվորների եւ ոստիկանության վրա տեղի ունեցած մահացու հարձակումներից հետո, որոնք նախագահի զայրույթի պատճառ էին դարձել:




























