ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հայտնի է «Թվիթերի» հանդեպ իր սիրով, 2017 թվականի արդյունքներով՝ համացանցում լայքերի եւ ռեթվիթների քանակով չի մտել անգամ թոփ տասնյակ: Այս մասին հայտնում է USA Today-ը՝ վկայակոչեկով Twitter-ի տվյալները:
Առավել հանրահայտ է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման: Նրա թվիթները երեք անգամ հանդիպում են լավագույնների տասնյակում, իսկ օգոստոսի 12-ին Վիրջինիայում տեղի ունեցած ազգայնականների եւ նրանց հակառակորդների բախումների վերաբերյալ նրա գրառումը տարածվածությամբ երկրորդն է:
«Ոչ մեկն այլ մարդու հանդեպ մաշկի գույնի, նրա ծագման կամ կրոնի պատճառով ատելությամբ չի ծնվում»,- գրել էր Օբաման:
Ռեթվիթների եւ լայքերի թվով ռեկորդակիրը ամերիկացի ուսանող Քարթեր Ուիլքինսոնն է, որը ռեթվիթներ է հավաքել Wendy's սրճարանում մեկ տարի անվճար նագեթս ստանալու համար:




























