ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի իշխանություններին կոչ է արել Եմենի բնակիչներին առաջին անհրաժեշտության ապրանքներ տրամադրելու համար հնարավորություն տալ, հաղորդում է Սպիտակ տունը:

«Ես հանձնարարել եմ իմ վարչակազմի պաշտոնյաներին դիմել Սաուդյան ղեկավարությանը եւ խնդրել նրանց թույլ տալ եմենցիներին սննդամթերք, վառելիք, ջուր եւ դեղեր հասցնել, որոնք դրա կարիքն ունեն: Մարդասիրական պատճառներով դա պետք է անմիջապես արվի», - ասել է Թրամփը: