Հակամարտությունը Հարավային Սուդանում չի հանդարտվում, եւ երկիրը եւս մեկ անգամ համատարած սովի սպառնալիքի տակ է հայտնվել, որն այս տարի հաջողվել էր կասեցնել: Այս մասին Անվտանգության խորհրդի անդամներին հայտնել է ՄԱԿ մարդասիրական հարցերով համակարգող Մարկ Լոկոկը:
Ըստ նրա՝ Հարավային Սուդանի բնակչության երկու երրորդը մարդասիրական օգնության կարիք ունի:
«Հաջորդ տարի, երկրի բնակչության կեսը կկարողանա գոյատեւել բացառապես արտակարգ պարենային օգնության շնորհիվ», - ասել է նա: «Մարտին մի քանի շրջաններում ամենայն հավանականությամբ, համատարած սով կլինի»:




























