«Ոչ, հարբած Սանտաներին». հավանաբար այսպե են մտածել MTA եւ New Jersey Transit ներկայացուցիչները՝ գնացքներում ալկոհոլի 24 ժամյա արգելք սահմանելով: Այն ուժի մեջ կմտնի այս շաբաթ՝ դեկտեմբերի 9-ին: Այս միջոցառումները կապված են հանգտսյան օրերին Սանտա Կլաուսների՝ SantaCon փառատոնի անցկացման հետ, հաղորդում է USA.one-ն:

Սպիրտային ըմպելիքների սիրահարները պետք է մինչեւ դեկտեմբերի 10-ի կեսօր զսպեն իրենց, այդ ժամանակ արգելքը կհանվի: Կարգը խախտողներին իրավապահ մարմինների ներկայացուցիչները գնացքից դուրս կհանեն, հարբած Սանտաներին տուգանք կամ անգամ կալանավորում է սպասվում: