Երկրաֆիզիկոսները ստորգետնյա սեյսմաչափի օգնությամբ ձայնային անոմալիաներ են արձանագրել, որոնք առաջանում են օվկիանոսի հատակի ազառ տատանումներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Geophysical Research Letters ամսագրի հրապարակմանը:
Պարզվել է, որ դրանց լսելիությունը 10 հազար անգամ ցածր է մարդու ականջի ընկալման նվազագույն շեմից: Այդ երեւույթն առաջին անգամ արձանագրվել է 1998-ին, սակայն մինչ այժմ հստակ չէ դրա առաջացման պատճառը:
Մասնագետներն ընդգծում են, որ «աղմուկը» լսելի է նաեւ սեյսմիկ ակտիվության զրոյական աստիճանում: Գիտնականները ենթադրում են, որ «աղմուկը» կարող է առաջանալ կամ մթնոլորտի եւ երկրակեղեւի ձայնային ռեզոնանսի պատճառով, կամ օվկիանոսային ալիքների եւ կարծր մակերույթի փոխադարձ շփումներից:




























