Ընտրական համակարգն ինքնին խնդիրներ չի հարուցում:  Հայաստանում խնդրահարույց է նախընտրական կաշառքը: Դեկտեմբերի 11-ին այս տարվա ԱԺ վերջին ավանդական ճեպազրույցում ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռոստամյանը:

Ըստ նրա՝ այս տարվա ապրիլին ընտրությունների կազմակերպման խնդիրներ չեն եղել:

«Նախորդ  տարիներին մենք լուրջ խնդիրներ ունեինք, քանի որ ընտրությունները կառավարելի ու կանխատեսելի էին: Այժմ միայն նախընտրական կաշառքների խնդիրն է, որի դեմ, անշուշտ, պետք է պայքարել», - նշեց Ռուստամյանը՝ հավաստիացնելով, որ Հայաստանում հաջորդ ընտրությունները կանցնեն առավել բարձր մակարդակով: