Euronews-ի տեղեկացմամբ՝ ոսկու միջազգային գները շաբաթը սկսել են հերթական թռիչքով, իսկ ներդրողների ապահովագրությունը ճգնաժամից դառնում է ոսկյա։ Սինգապուրի բորսայում «հավերժական մետաղի» գները բարձրացել են 1 տոկոսով՝ մինչեւ 1386 դոլար 1 ունցիայի համար։ Վերլուծաբանները սպասում են, որ ունցիայի համար 1500 նշագիծը կգերազանցվի հաջորդ տարի։

Ոսկու գրավչությունը ներդրողների մոտ ավելանում է եվրոյի գոտում պարտքային ճգնաժամի եւ ԱՄՆ-ում՝ բյուջետային ճգնաժամի հետեւանքով։ Կրակի վրա յուղ լցրեց Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ լարվածության աճը։