Աղաղակող միջադեպ է տեղի ունեցել Թայվանում: Տղամարդն ինքնասպանությունից առաջ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի քանի աշակերտների:

Դեկտեմբերի 20-ին Թայվանի մայրաքաղաքաք Թայբեյում Վու ազգանունով տղամարդը սպիտակ ավտոմեքենայով մտել է դպրոցական տարածք եւ չորս աշակերտների վրաերթի  ենթարկել: Երբ օգնության են նետվել ուսուցիչներն ու պահակները ավտոմեքենան տղամարդու հետ բռնկվել է:

Ոստիկանությունը հասցրել է ժամանակին մարել կրակը: Զոհեր չկան: Երեխաներն ու վարորդը գտնվում են հիվանդանոցում: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 100 հազար դոլար եւ վառելիքի չորս տարա, հաղորդում է NEWSru.com-ը`հղում անելով The China Post-ին: