Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մահապարտ ահաբեկիչը հարձակվել է ոստիկանական ակադեմիայի վրա, հայտնում է Reuters-ը:

«Ներկա պահին հաստատում ենք, որ զոհվել է 3 մարդ: Զոհերի թիվը, հնարավոր է, աճի»,- հայտնել է ոստիկանության սպա Մուհամմեդ Հուսեյնը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սոմալիում ԱՄՆ դեսպանատունը իր աշխատակիցների մի մասին երկրից հետ է կանչում դիվանագետներին ուղղված սպառնալիքների պատճառով:

Հաղորդվում էր նաեւ, որ Սոմալիում ԱՄՆ-ն առաջին հարվածներն է հասցրել «Իսլամական պետության» գրոհայիններին: