Օդեսայի մարզի նախկին ղեկավար, «Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է արել ուկրաինացիներին վաղը դուրս գալ հերթական «Իմպիչմենտի համար երթին» եւ հայտարարել է, որ բոլոր քաղաքական գործիչների հետ բանակցություններում մի շարք հարցերում փոխզիջումներ չեն կարող լինել: Սաակաշվիլին այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Մենք պետք է երթի դուրս գանք, որպեսզի հետ պահենք իշխանությանը վերջին քայլից, որը նրան բռնապետություն կդարձնի եւ հետեւաբար երկիրը աղետից պաշտպանելու համար: Երբ ես խոսում եմ բոլոր քաղաքական ուժերի հետ բանակցելու անհրաժեշտության մասին, այդ թվում Բանկովայի՝ դրանք երկրի շահերի համար են պետք:

Եթե մենք օլիգարխիայից դեպի նորմալ կյանք խաղաղ անցում ենք ուզում՝ մենք պետք է խոսենք», - հայտարարել է նա:

«Մենք պետք է Պուտինին ոչ մի առիթ չտանք մեր տարաձայնությունների վրա խաղալու համար:Մենք երկիրը չենք ցնցի, բայց օլիգարխիայից պետք է ազատվենք: Հենց այդ նպատակով վաղը մենք երթի ենք դուրս գալիս», - ասել է նա:

 «Նոր ուժերի ռուխ»-ը հայտարարել է, որ «Իմպիչմենտի համար երթը» տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 17-ին, 12:00-ին, Տարաս Շեվչենկոյի անվան այգում: