ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ նկատվում են «համեստ դրական պահեր». Ռուսաստանի հետ համագործակցելու պատրաստակամություն այնտեղ, որտեղ դա ամերիկացիների շահերի շրջանակում է, սակայն Կրեմլում չեն կարող համաձայնել Մոսկվայի կողմից սպառնալիքի վերաբերյալ Վաշինգթոնի դիրքորոշման հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մոսկվան նույնպես ԱՄՆ-ի հետ համագործակցություն է փնտրում այնտեղ, որտեղ դա մեզ ձեռնտու է, եւ այնքան, որքան պատրաստ են գնալ մեր ամերիկացի գործընկերները»,- ասել է Պեսկովը՝ որպես օրինակ բերելով համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, ինչն օգնել է կանխել ահաբեկչությունները Սանկտ Պետերբուրգում: «Ցանկանում եմ եւս մեկ անգամ հիշեցնել այսպիսի համագործակցության կատարյալ օրինակը՝ հատուկ ծառայությունների գծով տեղեկությունների փոխանակումը, որը, մեկ անգամ էլ եմ կրկնում, իրապես օգնեց շատ կյանքեր փրկել»,- ասել է նա:
Դրա հետ մեկտեղ, Պեսկովի խոսքով, ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ կան «բավականին տպավորիչ ձեւակերպումներ»: «Մեկ անգամ էլ եմ կրկնում՝ դրանք պետք է ըմբռնել»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:




























