Մոսկվայում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի գլխավորությամբ:
ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի միջազգային անօրինական շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաեւ նախաքննության ոլորտում համագործակցության, տեղեկատվության փոխանակման եւ այլ հարցեր:




























