Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի Էրեբունի ռուսական ավիացիոն ռազմաբազայի բանակային ավացիայի անձնակազմերը Մի-8ՄՏ եւ Մի-24Պ ուղղաթիռներով թռիչքներ են սկսել բարդ օդերեւութաբանական պայմաններում:

ՀՌՕ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օդաչուները մշակում են սահմանափակ հարթակում թռիչքի եւ վայրէջքի, հանձնարարված երթուղով թռիչքների խնդիրները: Անձնակազմերի պատրաստման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում «անտեսանելի» ռեժիմում թռիչքներին՝ լուսարձակման սարքերի եւ արտաքին ճանաչող ազդանշանների բացարձակ անջատված լինելու պայմաններում:

Գործնական պարապմունքներին մասնակցում են ավելի քան 10 միավոր ռազմական ավիացիոն տեխնիկա եւ մոտ 100 օդաչուներ, տեխնիկներ եւ ռազմական ավիացիոն ինժեներներ, որոնք սպասարկում են ռազմական ուղղաթիռները: