Վարդենիսի եւ շրջակա համայնքների Սոթքի հանքավայրում աշխատող բնակիչները քիչ առաջ բացել են պահին Վարդենիս-Երեւան ճանապարհը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սոթք գյուղի համայնքապետ Կոլիկ Շահսուվարյանը:

Թե ինչ համաձայնություն է ձեռք բերվել, գյուղապետը տեղյակ չէր: Փորձեցինք կապ հաստատել նաեւ ընկերության հետ, սակայն, չհաջողվեց:

Նշենք, որ Վարդենիսի եւ շրջակա համայնքների բնակիչներն աշխատում են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության շահագործած ոսկու հանքավայրում: Ներկայումս ընկերությունում նոր աշխատատեղեր են բացվում, գյուղացիներն ուզում են այնտեղ աշխատել: