ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է  Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության պատվիրակությանը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հոսսեին Սամիի գլխավորած պատվիրակության հետ նախարար Կարայանը քննարկել է ԱՄՀ նոր ծրագրի մշակումը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ Կառավարության 5-ամյա ծրագրին, գործադիրի տնտեսական առաջնահերթություններին եւ դրանցից բխող ընթացիկ եւ առաջիկա գործողություններին: Քննարկվել են նաեւ ԱՄՀ հետ համագործակցության հետագա առաջնահերթ ուղղությունները: