ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սպիտակի, Սեւանի եւ Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Մասիսի եւ Արտաշատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-40մ:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: