ԱՄՆ առեւտրի նախարարությունը պատժամիջոցների ցուցակում ներառել է ռուսական պաշտպանական ոլորտում գործող երկու՝ «Նովատոր» եւ «Տիտան Բարիկադի» ձեռնարկությունները։  Այս մասին հաղորդում է DW-ն

Վաշինգթոնը գտել է, որ այս ընկերությունների գործունեությունը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգությանը կամ արտաքին քաղաքականությանը: Այս երկու ընկերություններն էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար արտադրում են ցամաքային տեղակայման  թեւավոր հրթիռներ, որոնց հեռահարությունը խախտում է Միջին և փոք հեռահարության հրթիռների մասին համաձայնագիրը։

Այս ընկերություններից արտահանման, վերաարտահանման և երկրի տարածքում տեղափոխման համար կպահանջվի լրացուցիչ պահանջներ ու լիցենզիաներ։

Այսինքն՝ ամերիկյան արտադրանքի մատակարարումները այս ընկերություններին պետք է համակարգվի ԱՄՆ իշխանությունների հետ: