Մենք չենք կարող ունենալ արդյունավետություն, եթե չունենանք դատավորներին պատասխանատվության ենթարկելու բավարար հիմքեր, ընթացակարգ եւ հետեւանք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ազգային ժողովում  Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը:

«Իրականում այս օրենքը անհրաժեշտություն է, դա անվիճելի փաստ է: Ավելին, այս օրենքի ընդունումը, ըստ էության, կփարատի մեր բոլորի մտահոգությունները: Այս օրենքում ես առաջարկել եմ դատավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքերն ու կարգը: Իմ խորին համոզմամբ, տարիների համեստ փորձը բերել է այն համոզմանը, որ մենք պետք է չափազանց կարեւոր ուշադրություն դարձնենք դատավորներին պատասխանատվության ենթարկելուն: Եթե մենք դատավորներին ճիշտ վերապատրաստման հենք ենք դնում, նրանց պրոֆեսիոնլիզմի բարձրացմանը՝ կհասնենք հաջողության: Արդարադատություն իրակնացնողը, ամեն օր մարդկանց ճակատագրեր որոշողը պետք  զերծ մնա կոռուպցիայից: Մենք չենք կարող ունենալ արդյունավետություն, եթե չունենանք պատասխանատվության ենթարկելու բավարար հիմքեր, ընթացակարգ եւ հետեւանք»,-ասաց նա: