Տարբեր երկրների կողմից պատժամիջոցների հնարավոր շարունակման ֆոնին Մոսկվան քայլեր է մշակում Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության համար: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մոսկվայում մեր շահերի պաշտպանության համար քայլեր են մշակվում եւ ձեռնարկվում տարբեր երկրների կողմից պատժամիջոցային գործողությունների հնարավոր շարունակման ֆոնին, որոնք մենք առաջվա պես անօրինական ենք համարում»,- ասել է նա: