Մեկ միասնական դատարան ունենալը ոչ թե կխաթարի անձի արդար դատաքննության իրավունքը, այլ կնպաստի դրա արդյունավետ իրագործմանը: Այս մաիսն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ազգային ժողովում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
«Եթե այս պարագայում բարդանում է տուժողի կամ վկայի տեղափոխումը, ապա արդարադատության շահերից է բխում, որպեսզի ամբաստանյալի գործն արագ քննվի, արդարացված ամբաստանյալը ժամ առաջ դուրս գա ազատության: Այլ ոչ թե ամեն փողոցում ունենանք դատարան, որը մատչելի լինի բոլորի համար, բայց ունենանք գերծանրաբեռնվածություն եւ գործերը տարիներով քննվեն»,-ասաց նա:
Նշենք, որ դեկտեմբերի 19-ին հերթական արտահերթ նիստն է հրավիրել: Այն հրավիրվել է Կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում ներառված է 17 հարց, այդ թվում Դատական օրենսգրքի, Քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքի, Հանրագրերի մասին, Սահմանադրական դատարանի մասին օրինագծերը:
Նշենք, որ ԱԺ աշնանային նստաշրջանն ավարտվել է, ինչպես ամեն տարի, Կառավարությունն անընդմեջ արտահերթ նիստերի նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ նստաշրջանում չքննարկված նախագծերն ընդունելու համար:




























