Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Մուրատ Ջիոեւը Վրաստանում ԵՄ դիտորդների ուշադրությունը հրավիրել է սահմանին կրակոցների հերթական փաստի վրա։ Այս մասին հաղորդում է Հարավային Օսեթիայի Sputnik-ը։
Միջադեպերի կանխարգելման եւ արձագանքման մեխանիզմների ֆորմատով հանդիպումից հետո Ջիոեւը հայտարարել է, որ հանրապետության սահմանին վրացական կողմից կրակել են տեղեկատվական նշանի վրա ։
«Խեթագուրովո Նիկոզիի տարածքում կրակել են Հարավային Օսիայի սահմանային նշանի ուղղությամբ: Այս դեպքի հետ կապված մենք կոչ ենք արել ԵՄ դիտորդական առաքելությանը ուշադրություն դարձնել սահմանամերձ շրջաններում զինված մարդկանց հայտնաբերմանը եւ շեշտել ենք, որ նման դեպքերը անթույլատրելի են, քանի որ կարող են բարդացնել իրավիճակը»,-նշել է նա՝ չհստակեցնելով, երբ է տեղի ունեցել սահմանային նշանի վրա կրակոցը։
Նա նաեւ մատնանշել է, որ Հարավային Օսեթիայի եւ Վրաստանի պետական սահմանի անօրինական հատումները ավելի հազվադեպ են դարձել։
«Հաճույքով պետք է նշել, որ սահմանամերձ շրջաններում հանգտություն է պահպանվում։ Վրաստանի կողմից խախտումները ավելի քիչ են դարձել՝ մասնավորապես մենք գրանցել ենք երկու դեպք։ Այս պահին սահմանախախտները արդեն ազատ են արձակվել»,-ասել է Ջիոեւը։
Միջադեպերի կանխարգելման եւ արձագանքման մեխանիզմների ֆորմատով 83-րդ հանդիպումը տեղի է ունեցել Հարավային Օսեթիայի եւ Վրաստանի սահմանին Էրգնետ գյուղում։ Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ տարի հունվարի 24-ին։




























