Ռուսաստանը եւ Բելառուսը համաձայնության չեն եկել էլեկտրաէներգիայի ներկրման գների շուրջ: Այդ պատճառով  2018 թվականին հանրապետությունը հրաժարվում է ներկրելուց՝ Բելառուսի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է էներգետիկայի նախարար Վլադիմիր Պոտուպչիկը, հայտնում է  «Բելտա»-ն:

Նա նշել է, որ Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի ներկրման շուրջ բանակցությունները ավարտվել են՝ հավելելով, որ արդյունքում Մինսկը եկել է այն եզրակացության, որ չի գնի էլեկտրաէներգիա ռուսական գներով։

«Մենք կփախարինենք այն սեփական արտադրանքով», - ասել է նախարարը՝ ընդգծելով, որ 2018 թվականից Բելառուսը ամբողջությամբ կհրաժարվի էլեկտրաէներգիա ներկրելուց:

Սա,  երկրի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոյի խոսքով, պետք է նպաստի նաեւ սեփական ատոմակայանի՝ ԲԵԼԱԷՍ-ի շահագործման մեկնարկին: «Կայանի օգտագործման դեպքում էլեկտրականություն կորուստ կլինի»,-նկատել է նա խորհրդարանում  ելույթի ժամանակ:

Այժմ Բելառուսը, Սեմաշկոյի  փոխանցմամբ, այլ երկրների հետ  բանակցում է էլեկտրաէներգիայի արտահանման շուրջ: Թե որ երկրի հետ, Բելառուսի փոխվարչապետը չի  հստակեցրել: Նախկինում հանրապետության իշխանությունները ծրագրում էին հրաժարվել էլեկտրաէներգիայի ներկրումից 2020 թվականին: