Շարիաթի դատարանի կողմից ամուսնալուծությունը չպետք է պարտադիր ընդունվի Գերմանիայի իշխանությունների կողմից:
Այս մասին ասվում է չոեքշաբթի՝ դեկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգի Եվրոպական դատական պալատի որոշման մեջ:
Շարիաթի դատարանի կողմից գրանցված ամուսնալուծությունը մասնավոր ամուսնալուծություն եւ չի կարող ամուսնության դադարեցման համար հիմք հանդիսանալ՝ համաձայն եվրոպական իրավունքի, հաղորդում է DW-ն:
Խոսքը սիրիացի զույգի մասին է, որն ապրում է Գերմանիայում եւ ունի այդ երկրի քաղաքացիություն:
1999-ին նրանք գրանցել են իրենց ամուսնությունը Հոմս քաղաքում, իսկ 2013-ին լիազորված անձի միջնորդությամբ ամուսանլուծվել են Սիրիական շարիաթի դատարանի կողմից:
Դրանից հետո տղամարդը դիմել է Մյունխենի դատարան ամուսնալուծությունը պաշտոնապես ճանաչելու միջնորդությմաբ, որը բավարարվել է:
Նրա կինը վիճարկել է Մյունխենի դատարանի որոշումը: Այժմ դատարանը պետք է վերջնական որոշումն ընդունի:




























