Հայաստանում ԱՄՆ աջակցության շրջանակում գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է։ Այդ մասին ասել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանի գյուղնախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպմանը։

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերահաստատել է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունն աջակցել Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը եւ փորձի փոխանակման նպատակով Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների: - «Մենք կարեւորում ենք ՀՀ գյուղատնտեսության  նախարարության հետ մեր երկարամյա գործընկերությունը, որի հիմքում գյուղական բնակավայրերում տնտեսության եւ մարդկանց բարեկեցության բարելավման մեր ընդհանուր նպատակն է: Հայաստանում ԱՄՆ աջակցության շրջանակում գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է, քանզի այս ոլորտում մենք աճի մեծ ներուժ ենք տեսնում, եւ Դեսպանությունը կշարունակի աջակցել Նախարարությանը ոլորտի կանոնակարգման ու վերահսկման գործառույթի իրականացման հարցում», – նշել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող նոր ծրագրերը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: