Լեհաստանը ափսոսանք է հայտնել Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածով նախատեսված Եվրոպական հանձնաժողովի կողմից ընթացակարգի մեկնարկի մասին: Լեհաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ որոշումը քաղաքական է, ոչ թե իրավական է, հաղորդում է Լեհաստանի Ռադիոն:
ԱԳՆ-ն նշում է, որ Եվրահանձնաժողովի որոշումը անարդարացիորեն ծանրաբեռնում է հարաբերությունները, ինչը կարող է խոչընդոտել Վարշավայի եւ Բրյուսելի միջեւ փոխըմբռնման եւ փոխադարձ վստահության հաստատմանը: Այս առումով ԱԳՆ-ն հավաստիացրել է, որ Լեհաստանը բաց է բանակցությունների համար:
Միեւնույն ժամանակ, լեհ դիվանագետները հայտարարել են, որ Վարշավան դեռեւս մտադիր է բարեփոխել արդարադատության համակարգը:




























