Հյուսիսկորեացի զինծառայողը փախել է Հարավային Կորեա՝ հատելով երկրի արեւմտյան սահմանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Chosun Ilbo թերթը։
Զինծառայողը հայտնվել է սահմանային անցակետում դեկտեմբերի 21-ին ժամը 08։04-ի սահմաններում, հայտնել է հանձնաժողովի ներկայացուցիչը լրագրողներին։ Հարավային Կորեայի հատուկ ծառայությունները պարզում են միջադեպի մանրամասները։
Նոյեմբերին Հարավային Կորեա էր փախել հյուսիսկորեացի մի զինվոր։ Փախուստի ժամանակ նա ստացել էր հինգ կրակոց մեջքին եւ հոսպիտալացվել։



























