Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1691-N որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին` մի շարք փոփոխություններ կատարելով սոցիալական փաթեթների օգտագործման պայմաններում: Նախագիծը դեկտեմբերի 21-ի կառավարության նիստին ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Մասնավորապես, սահմանվել է գործնականում հայտնաբերված խնդիրների իրավական կարգավորման կարգը. hաստատվել են սոցիալական փաթեթների շրջանակներում ծառայություններից օգտվելու ժամկետները` կանխարգելիչ բուժզննում անցնելուց եւ առկա պարտավորությունների համաձայն բանկերին վճարումներ կատարելուց հետո:
Առաջարկվել է ստեղծել վերջին կուրսի ուսանողներ հանդիսացող շահառուների ուսման վարձը վճարելու հնարավորություն:
Բացի այդ, ընդլայնվել են սոցիալական փաթեթի շրջանակներում գործող հիփոթեքային վարկի մարման ծառայության շրջանակները, մասնավորապես, շահառուները կկարողանան միջոցներ ուղղել «Քաղաքացիական ծառայողներին՝ մատչելի բնակարաններ» եւ «Երիտասարդներին՝ մատչելի բնակարաններ» ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի մարման համար:




























