Երեւանի գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 23-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը ներառյալ, կգործեն ամենօրյա ռեժիմով:
Տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում եւ Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարեւանությամբ):
Գյուղնախարարությունից NEWS.am_ին հայտնում են, որ տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:
Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երեւանի քաղաքապետարանն աջակցում է տարածքի տրամադրման եւ մաքրման աշխատանքների իրականացման հարցում:




























